Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Արտագաղթի իրական պատճառները փնտրեք այլ հարթության մեջ

Արտագաղթի իրական պատճառները փնտրեք այլ հարթության մեջ
05.06.2024 | 11:09

Հիմա ի՞նչ, արտագաղթի բուն պատճառը հայրենասիրության գերդոզավորո՞ւմն է եղել, մարդիկ ուղղակի չեն դիմացել հայրենասիրական մթնոլորտին և փախու՞ստի են դիմել: Ուստի դադարենք հայրենասիրությունը արժեք համարել և ամեն ինչ իդեալակա՞ն կլինի, սա՞ է բաղձալի բանաձևը: Բա ինչո՞ւ էիք 2020 թ. հավանության արժանացած և այդպես էլ պատշաճ կարգով չհաստատված «Ազգային անվտանգության ռազմավարության» փաստաթղթում Հայրենիքը հռչակել որպես ազգային արժեք: Ի դեպ, ազգային արժեք էիք հռչակել նաև Հայ ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը, էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները, հայոց լեզուն և գրերը, հայկական սփյուռքը, այդ ի՞նչ «իրավիճակ» է փոխվել:

Հ.Գ. Արտագաղթի հետ մշտապես անհաշտ եմ եղել, սակայն իրական պատճառները փնտրեք այլ հարթությամբ, սա մանր կենցաղային թեմա չէ:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 2875

Մեկնաբանություններ